Բուդապեշտի Պուշկաշ Արենա մարզադաշտում (Հունգարիա) այսօր կայացավ Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումն իսպանական «Սևիլիայի» և իտալական «Ռոմայի» միջև:
Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Թիմերը մրցաշարի հաղթողին որոշեցին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում. ավելի հաջողակ գտնվեցին Մենդիլիբարի սաները (4-1)։ Մանրամասներն՝ այստեղ։
«Սևիլիան» իր պատմության մեջ 7-րդ անգամ դարձավ այս մրցաշարի հաղթող: Բայց իսպանական ակումբը ոչ միայն դարձավ գավաթակիր, այլ նաև նվաճեց Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր։
Այսպիսով՝ Իսպանիան ՉԼ-ի հաջորդ մրցաշրջանում կունենա 5 ներկայացուցիչ։ «Սևիլիան» կմիանա Լա լիգայի մրցաշրջանի արդյունքներով ՉԼ-ի խմբային փուլի ուղեգիր նվաճած «Բարսելոնային», «Ռեալին», «Ատլետիկոյին» և «Ռեալ Սոսյեդադին»։