ՊՍԺ-ն իր պաշտոնական կայքում ներկայացրել է 2023/2024 մրցաշրջանի համար նախատեսված տնային մարզահագուստը:
Շնորհանդեսին մասնակցած ֆուտբոլիստների թվում են եղել հարձակվողներ Լիոնել Մեսսին, Կիլիան Մբապեն և Նեյմարը։
«Այս մարզաշապիկը վերաիմաստավորում է 2000-ականների սկզբին փարիզյան ֆուտբոլիստների կրած համազգեստները և ընդգծում է ՊՍԺ-ի էությունը ապշեցուցիչ դիզայնով: Կարմիր և սպիտակ գծերը՝ ակումբի խորհրդանիշները, աստիճանաբար միաձուլվում են դինամիկ կապույտի մեջ, ինչպես լույսը փարիզյան երկնքում:
Կա նաև եռագույն դրոշ։ Այն ընդգծում է «Պարի Սեն Ժերմենի»՝ Ֆրանսիայի ամենահաջողակ ակումբի հպարտությունը, որը ֆրանսիական կոլորիտը տարածում է մայրաքաղաքից շատ հեռու և փայլում է աշխարհով մեկ»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ: