«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կիսվել է Եվրոպա լիգայի եզրափակիչի՝ «Սևիլիայի» դեմ կայանալիք խաղի սպասելիքներով։
«Մենք արժանի ենք խաղալ այս եզրափակիչում։ Մենք վաղուց ենք խոսում այս մասին: Դա երկար ճանապարհ էր, ինչպես մեր մրցակիցը, որը եկել էր Չեմպիոնների լիգայից: Մենք ուզում ենք խաղալ, եկել է ժամանակը։ Մենք քրտնաջան աշխատել ենք, որպեսզի օպտիմալ մարզավիճակում լինենք՝ գավաթի համար պայքարելու համար։ Պատմությունը ֆուտբոլ չի խաղում։ Իմ գործընկեր Մենդիլիբարն այլ կերպ է մտածում, ես հարգում եմ նրան։ Նա կարծում է, որ պատմությունը «Սևիլիային» դարձնում է ֆավորիտ, և ես հարգում եմ դա: Մենք եզրափակիչում ենք, քանի որ արժանի ենք դրան։ Նրանք ունեն պատմություն, որը մենք չունենք: Նրանց համար եզրափակիչում խաղալը սովորական բան է, մեզ համար՝ արտառոց իրադարձություն։
«Սևիլիան» հիանալի թիմ ունի, ավելի ճիշտ՝ երկու հիանալի թիմ, քանի որ նրանք ամենաբարձր որակի 25 խաղացողներ ունեն։ Նրանք բոլորը բարձրակարգ ֆուտբոլիստներ են, «Սևիլիան» շատ տարբերակներ ունի: Բայց նրանք չեն ճանաչում իմ տղաներին և չեն ճանաչում իմ թիմին որպես թիմ։ Ես ավելի շատ հնարավորություններ եմ ունեցել խաղալ եվրոպական մրցաշարերում, բայց Մենդիլիբարն ինձ հետ նույն սերնդից է, նույն սպիտակ մազերով: Մենք հավասար պայմաններում ենք։ Նույնը վերաբերվում է խաղացողներին.։«Սևիլիան» ավելի մեծ փորձ ունի, բայց մենք երկու տարի միասին ենք խաղում»,- ասել է Մոուրինյուն։
Եվրոպայի լիգայի եզրափակիչ՝ «Սևիլիա»-«Ռոմա» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։