«Ռոմայի» պաշտպան Ջանլուկա Մանչինին կիսվել է «Սևիլիայի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչի սպասելիքներով։
«Պաուլոն մեզ հետ է, նա լավ է: Եվ մենք հույս ունենք, որ նա կարող է օգնել մեզ։ Մենք պատրաստվել ենք այս հանդիպմանը։ Այն պետք է խաղալ առավելագույն նվիրումով, սրտով ու տոկունությամբ։ Սա յուրահատուկ հանդիպում է: Մեր ճանապարհորդությունը երկար է եղել, մենք գիտենք, որ արժանի ենք դրան: Մեր դեմ հիանալի թիմ է խաղալու։ Մենք գիտենք, որ պատրաստ ենք խաղալ մեր լավագույն ֆուտբոլը»,- Մանչինիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Եվրոպայի լիգայի եզրափակիչ՝ «Սևիլիա»-«Ռոմա» հանդիպումը կկայանա այսօր և կմենկարկի Երևանի ժամանակով 23։00-ին։