Թուրինի «Յուվենտուսի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան կարող է կարիերան շարունակել «Բենֆիկայում»:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ լիսաբոնյան ակումբը ցանկանում է փորձել արգենտինացուն վերադարձնել թիմ։ Բանակցությունները դեռ չեն սկսվել, սակայն մոտակա շաբաթների ընթացքում փորձ կարվի առաջարկ անել խաղացողին։
Ֆուտբոլիստի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ավարտվում է այս տարվա հունիսի վերջին։ Նրա տրանսֆերային արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, գնահատվում է 10 միլիոն եվրո։
Դի Մարիան «Յուվենտուս» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը։ Ա Սերիայում նա անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
2022 թվականին Կատարում կայացած Աշխարհի առաջնությունում Դի Մարիան Արգենտինայի հավաքականի կազմում նվաճել է չեմպիոնի տիտղոսը՝ Ֆրանսիայի դեմ եզրափակիչ խաղում նաև գոլի հեղինակ դառնալով: