Եվրոպա լիգայի ռեկորդակիրն ընդդեմ եզրափակիչների վարպետի․ Ռոմա — Սևիլիա խաղին ընդառաջ — Armsport.am
9.05.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Լռությունը խախտվեց․ Արաուխոն գրառում է արել Ինտերից կրած պարտությունից 2 օր անց

    🎥 Բետիսի կամքն ավելի ամուր էր, քան Ֆիորենտինայինը․ ԿԼ-ի եզրափակիչում՝ Չելսի — Բետիս

    🎥 Անգլիական եզրափակիչ Եվրոպա լիգայում․ Մանչեսթեր Յունայթեդն ընդդեմ Տոտենհեմի

    Կխաղաս, երբ Մոդրիչն ու Կրոսը ծերանան․ Գյուլերը պատմել է Անչելոտիի հետ զրույցի մասին

    Հայաստանի Մ-14 հավաքականը հաղթեց Ուզբեկստանին Զարգացման մրցաշարում

    Սուպերհամակարգիչը որոշել է ՉԼ-ի եզրափակիչի հաղթողին

    Ինտեր-Բարսելոնա խաղից հետո ՈւԵՖԱ-ում քննարկում են Մարչինյակի ճակատագիրը

    📷 Չելսիի աստղ Քերն ու նրա հարսնացուն հայտարարել են երեխայի ծննդի մասին

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Քննադատելու փոխարեն, աշխատանք փնտրեք․ Օսական հրապարակում է արել

      Աշխարհի առաջին ռակետը՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

      Մադրիդի մրցաշարի այսօրվա հանդիպումները հետաձգվել են

      Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի արդյունքում Թեղուտի միջնակարգ դպրոցը 5,5 մլն դրամ կստանա

      Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահն այցելել է Վանաձորի թենիսի ակադեմիա

      Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Պպատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը

      Էլինա Ավանեսյանը պարտվել է Մադրիդի մրցաշարի մեկնարկում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը հաղթեց Իսլամ Ալիևին․ նա կպայքարի բրոնզե մեդալի համար

        Արթուր Ալեքսանյանն այսօր ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար

        Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե
          Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

          📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

          Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

          Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության պրոմո հոլովակը

          Անցկացվել է Երևանում կայանալիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

          Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող

          Հայ ձյուդոիստները մասնակցել են Եվրոպայի առաջնությանը

          Երվանդ Մկրտչյանը` Իրանի միջազգային մրցաշարի հաղթող, Գոռ Հովակիմյանը՝ արծաթե մեդալակիր

          Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթող

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Լռությունը խախտվեց․ Արաուխոն գրառում է արել Ինտերից կրած պարտությունից 2 օր անց

            🎥 Բետիսի կամքն ավելի ամուր էր, քան Ֆիորենտինայինը․ ԿԼ-ի եզրափակիչում՝ Չելսի — Բետիս

            🎥 Անգլիական եզրափակիչ Եվրոպա լիգայում․ Մանչեսթեր Յունայթեդն ընդդեմ Տոտենհեմի

            Կխաղաս, երբ Մոդրիչն ու Կրոսը ծերանան․ Գյուլերը պատմել է Անչելոտիի հետ զրույցի մասին

            Հայաստանի Մ-14 հավաքականը հաղթեց Ուզբեկստանին Զարգացման մրցաշարում

            Սուպերհամակարգիչը որոշել է ՉԼ-ի եզրափակիչի հաղթողին

            Ինտեր-Բարսելոնա խաղից հետո ՈւԵՖԱ-ում քննարկում են Մարչինյակի ճակատագիրը

            📷 Չելսիի աստղ Քերն ու նրա հարսնացուն հայտարարել են երեխայի ծննդի մասին

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Քննադատելու փոխարեն, աշխատանք փնտրեք․ Օսական հրապարակում է արել

              Աշխարհի առաջին ռակետը՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

              Մադրիդի մրցաշարի այսօրվա հանդիպումները հետաձգվել են

              Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի արդյունքում Թեղուտի միջնակարգ դպրոցը 5,5 մլն դրամ կստանա

              Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահն այցելել է Վանաձորի թենիսի ակադեմիա

              Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Պպատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը

              Էլինա Ավանեսյանը պարտվել է Մադրիդի մրցաշարի մեկնարկում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը հաղթեց Իսլամ Ալիևին․ նա կպայքարի բրոնզե մեդալի համար

                Արթուր Ալեքսանյանն այսօր ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար

                Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե
                  Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

                  📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

                  Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

                  Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության պրոմո հոլովակը

                  Անցկացվել է Երևանում կայանալիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

                  Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող

                  Հայ ձյուդոիստները մասնակցել են Եվրոպայի առաջնությանը

                  Երվանդ Մկրտչյանը` Իրանի միջազգային մրցաշարի հաղթող, Գոռ Հովակիմյանը՝ արծաթե մեդալակիր

                  Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթող

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Եվրոպա լիգայի ռեկորդակիրն ընդդեմ եզրափակիչների վարպետի․ Ռոմա — Սևիլիա խաղին ընդառաջ

                  ArmSport-ի դիտակետում, Եվրոպա լիգա, Թոփ, Իսպանիա, Իտալիա, ՖՈՒՏԲՈԼ
                  30.05.23 / 15:38
                  0

                  Եվրոպա լիգայի 2022-23 թթ․ մրցաշրջանի եզրափակիչը յուրահատուկ ուշադրության է արժանանալու։ Կարելի է ասել, որ միմյանց հետ մրցելու են «եվրոպական եզրափակիչների» գիգանտները։ Իսպանական «Սևիլիայի» և իտալական «Ռոմայի» միջև սպասվող հանդիպումը կկայանա մայիսի 31-ին՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, «Ֆերենց Պուշկաշ» ստադիոնում։

                  Եվրոպա լիգայի եզրափակիչից առաջ Armsport-ի  անդրադարձը թիմերի գրանցած արդյունքների, ակումբների պատմական նվաճումների և հնարավոր ինտրիգների մասին է։

                  Ի՞նչ ճանապարհ են անցել թիմերը

                  «Ռոման» պայքարն սկսել է հենց Եվրոպա լիգայի խմբային փուլից, քանի որ նախորդ մրցաշրջանում նվաճել էր այս ուղեգիրը՝ հաղթելով Կոնֆերենցիաների լիգան։ ԵԼ-ի խմբային փուլում Հռոմը ներկայացնող թիմը զբաղեցրել է 2-րդ տեղը՝ գերազանցելով Ֆինլանդիան ներկայացնող ՀԻԿ-ին և բուլղարական «Լուդոգորեցին»։ Իտալական թիմն առաջին հորիզոնականը զիջել է իսպանական «Բետիսին»՝ թիմից հետ մնալով 6 միավորով։ Հատկանշական է, որ «Ռոման» ԵԼ-ի եզրափակիչում առաջիկա մրցակցից «Սևիլիայի» հարևան «Բետիսին» չի հաղթել խմբային փուլում։ Առաջին խաղն ավարտվել է պարտությամբ՝ 1։2 հաշվով, իսկ պատասխան խաղում գրանցվել է ոչ-ոքի՝ 1։1։

                  Փլեյ-օֆֆում «Ռոման» հաղթահարել է ՉԼ-ի խմբայից փուլից դուրս մնացած ավստրիական «Զալցբուրգի» արգելքը (1:0 և 2։0)։ 1/8-ում թիմը մրցակիցը եղել է ևս մեկ իսպանական թիմ՝ «Ռեալ Սոսիեդադը», որին «Ռոման» առաջին խաղում հաղթել է 2։0, իսկ պատասխան խաղն ավարտել ոչ-ոքի՝ 0։0։

                  Քառորդ եզրափակիչում «Ռոման» առաջին խաղում 0։1 հաշվով պարտվել է հոլանդական «Ֆեյենորդին», բայց պատասխան հանդիպմանը կարողացել է առավելության հասնել մրցակցի նկատմամբ լրացուցիչ ժամանակում (4։1)։

                  Կիսաեզրափակիչում «Ռոման» հաղթահարել է Լևերկուզենի «Բայերի» արգելքը (1:0 և 0։0)։

                  «Սևիլիան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Կոպենհագենի», Դորտմունդի «Բորուսիայի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ խմբում զբաղեցնելով 3-րդ տեղը, հայտնվել է Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում։ 1/16 եզրափակիչում իսպանական թիմն առավելության է հասել հոլանդական ՊՍՎ-ի նկատմամբ (3:0 և 0։2)։

                  1/8 եզրափակիչում «Սևիլիան» հաղթահարեց «Ֆեներբահչեի» արգելքը (2:0 և 1։0)։ Քառորդ եզրափակիչում, երբ թվում էր, որ իսպանական թիմը կզիջի ճանապարհը տիտղոսի գլխավոր հավակնորդ համարվող «Մանչեսթեր Յունայթեդին», «Սևիլիան» զարմացրեց բոլորին։ Նախ առաջին խաղի վերջնամասում գրանցված 2 ինքնագոլերի շնորհիվ թիմը ոչ-ոքի կորզեց, իսկ պատասխան խաղում պարզապես ջախջախեց մրցակցին 3։0 հաշվով։

                  Կիսաեզրափակիչում անդալուզյան ակումբը 2 անգամ 1։1 հաշվով ոչ-ոքի խաղաց Թուրինի «Յուվենտուսի», իսկ հաղթական գոլը գրանցվեց լրացուցիչ ժամանակում՝ 95-րդ րոպեին։

                  Արդյոք սա անպարտելիների մրցակցությո՞ւն է

                  Եթե խոսենք միայն եվրագավաթային մրցաշարերի մասին, ապա այո։ Ընդ որում, այստեղ անպարտելի է համարվում մի կողմի թիմն ու մյուս կողմի մարզիչը։ 

                  «Սևիլիան» հաղթել է բոլոր 6 եզրափակիչներում, որոնց մասնակցել է Եվրոպա լիգայում։

                  Առաջին անգամ «Սևիլիան» նվաճել է այս գավաթը, երբ 2005-06 թթ․ մրցաշրջանում Խուանդե Ռամոսի գլխավորած թիմը եզրափակիչում 4։0 հաշվով ջախջախել է անգլիական «Միդլսբրոյին»։ 2-րդ տիտղոսը եղել է հենց հաջորդ տարի՝ ու նորից Խուանդե Ռամոսի գլխավորությամբ։ Եզրափակիչ հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի (2:2) և «Սևիլիան» հաղթել է «Էսպանյոլին» հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում։

                  Առավել թարմ, հայտնի ու նաև աներևակայելի է Ունայ Էմերիի գլխավորությամբ «Սևիլիայի» գրանցած ցուցանիշը։ Իսպանական ակումբը 3 տարի անընդմեջ հաղթել է Եվրոպա լիգան։ Ամեն ինչ սկսվել է 2014 թվականին՝ «Բենֆիկայի» հետ եզրափակիչից, որտեղ «Սևիլիան» առավելության է հասել հետխաղային 11 մետրանոցներով։ Հաջորդ տարի Էմերիի գլխավորած թիմը գոլառատ խաղում 3։2 հաշվով հաղթել է անսպասելիորեն եզրափակիչ հասած ուկրաինական «Դեպրո Դնեպրոպետրովսկին»։

                  Դե իսկ Եվրոպա լիգայում տիտղոսների հեթ-տրիկը Էմերին և «Սևիլիան» գրանցել է 2015-16 թթ․ մրցաշրջանում՝ եզրափակիչում 3։1 հաշվով հաղթելով Յուրգեն Կլոպի գլխավորած «Լիվերպուլին»։

                  2019-20 թթ․ մրցաշրջանում «Սևիլիան» Խուլեն Լոպետեգիի գլխավորությամբ ԵԼ-ի եզրափակիչում 3։2 հաշվով հաղթեց Անտոնիի Կոնտեիի գլխավորած «Ինտերին»։

                  «Ռոման» անպարտելիության կամ հաղթանակների այդպիսի ցուցանիշ չունի։ Ակումբը Եվրոպական չեմպիոնների գավաթի (ներկայիս Չեմպիոնների լիգա) եզրափակիչում խաղացել է մեկ անգամ՝ 1983/84 թթ․ մրցաշրջանում և հետխաղային 11 մետրանոցներով պարտվել է «Լիվերպուլին»։

                  ՈւԵՖԱ-ի գավաթի (ներկայիս Եվրոպա լիգա) եզրափակիչում ևս «Ռոման» խաղացել է մեկ անգամ՝ 1990/91 թթ․ մրցաշրջանում և նորից պարտություն կրել՝ երկխաղյա դիմակայությունում ընդհանուր 1։2 հաշվով զիջելով «Ինտերին»։

                  Միայն նախորդ մրցաշրջանում է «Ռոմային» հաջողվել եվրագավաթային տիտղոս նվաճել։ Ակումբը դարձել է Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղարկության հաղթողը։ Եվ դա, առաջին հերթին թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի շնորհիվ։ «Սևիլիայի» հետ սպասվող դիմակայության անպարտելի հակառակորդը ոչ թե «Ռոման» է, այլ պորտուգալացի մասնագետը։

                  Ժոզե Մոուրինյուն 2002/03 թթ․ մրցաշրջանում «Պորտուի» հետ նվաճել է Եվրոպա լիգայի գավաթը։ 2003/04 թթ․ մրցաշրջանում «Յուրահատուկի» գլխավորած թիմը դարձել է նաև Չեմպիոնների լիգայի գավաթակիր։

                  Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի գավաթը Մոուրինյուն նվաճել է նաև «Ինտերի» հետ՝ 2010 թվականին։

                  2015-16 թթ․ մրցաշրջանում այս մարզիչը ևս մեկ անգամ դարձել է Եվրոպա լիգայի հաղթող՝ այս անգամ արդեն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։

                  Նախորդ մրցաշրջանում էլ Մոուրինյուն ամբողջացրել է եվրոպական տիտղոսների իր հավաքածուն՝ նվաճելով Կոնֆերենցիաների լիգայի գավաթը։

                  Իսկ առհասարակ, թե՛ «Սևիլիան», թե՛ Ժոզե Մոուրինյուն պարտվել են եզրափակիչներում։

                  «Սևիլիան» 2018 թվականին Իսպանիայի գավաթի եզրափակիչում 0։5 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել «Բարսելոնայից»։

                  Նույն մրցաշարի եզրափակիչում պարտվել է նաև Ժոզե Մոուրինյուն՝ 2012/13 թթ․ մրցաշրջանում Մոուրինյուի գլխավորած «Ռեալը» լրացուցիչ ժամանակում 1։2 հաշվով զիջել է «Ատլետիկոյին»։ Մոուրինյուն մեկ անգամ պարտվել է նաև Պորտուգալիայի գավաթի եզրափակիչում՝ նորից լրացուցիչ ժամանակում զիջելով «Բենֆիկային»։

                  «Սևիլիայի» 3 մարզիչները

                  «Սևիլիայի» ներկայաիս գլխավոր մարզիչն է 62-ամյա Խոսե Լուիս Մենդիլիբարը, որն այս տարվա մարտին այդ պաշտոնում փոխարինել էր Խորխե Սամպաոլիին, որն էլ իր հերթին, 2022 թվականի հոկտեմբերին փոխարինել էր Խուլեն Լոպետեգիին։

                  «Սևիլիան» Լա լիգայի այս մրցաշրջանը, մեղմ ասած, ձախողել է։ Զարմանալի չէ՝ հաշվի առնելով, որ թիմում արդեն 3-րդ մարզիչն է աշխատում։ Առաջնության ավարտից 1 տուր առաջ «Սևիլիան» 49 միավորով 11-րդ տեղում է։

                  «Ռոմայի» կադրային խնդիրները

                  «Ռոման» եվրագավաթային վերջին երկու մրցաշրջանի ամենաաղքատ թիմն է։ Խոսքը գնում է թե՛ ֆինանսական, թե՛ կադրային առումով։ Ինչպես թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն է նշել, թիմն ընդամենը 7 մլն եվրո է ծախսել տրանսֆերային շուկայում և հասել եզրափակիչ։

                  «Ռոման» ամբողջ մրցաշրջանի ընթացքում տառապել է կադրային խնդիրների պատճառով։ 2 մրցաշարում պայքարելը քամել է ֆուտբոլիստներին։ Պարբերաբար վնասվածքներ են ստացել առաջատար Տեմի Աբրահամն ու Պաուլո Դիբալան։ Արգենտինացին հիմա էլ ապաքինվում է վնասվածքից և եզրափակչին մոտենում է ոչ օպտիմալ մարզավիճակով։

                  Սպասվող հանդիպման մասին

                  Իսկապես դժվար է ասել, թե որ թիմն է արժանի տիտղոսին։ «Սևիլիային» բախտը ժպտաց ՄՅՈւ-ի հետ առաջին խաղում, երբ րոպեների ընթացքում մանչեսթերյան թիմի պաշտպանները 2 ինքնագոլի հեղինակ դարձան։

                  «Ռոման» «Բայերի» հետ պատասխան խաղում ընդամենը 1 հարված կատարեց դարպասին ու պաշտպանվում էր ամբողջ հանդիպման ընթացքում։ Ամեն դեպքում սա եզրափակիչ է, և այստեղ գեղեցկությունն ու դիտարժանությունը մղվում է երկրորդ պլան։ Կարևոր է միայն հաղթանակն ու տիտղոսը։

                  Ինչպես ասել է հենց Ժոզե Մոուրինյուն՝ «եզրափակիչները պետք է ոչ թե խաղալ, այլ հաղթել»։ Որ թիմն էլ հասնի հաջողության՝ արդյունքն օրինաչափ կլինի։

                  Եվրոպա լիգայի եզրափակիչը կկայանա վաղը՝ մայիսի 31-ին, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։ «Ֆերենց Պուշկա» ստադիոնում սպասվող հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։ 

                  Միհրան Ալեքսանյան

                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Լռությունը խախտվեց․ Արաուխոն գրառում է արել Ինտերից կրած պարտությունից 2 օր անց

                  09.05.25

                  🎥 Բետիսի կամքն ավելի ամուր էր, քան Ֆիորենտինայինը․ ԿԼ-ի եզրափակիչում՝ Չելսի — Բետիս

                  09.05.25

                  🎥 Անգլիական եզրափակիչ Եվրոպա լիգայում․ Մանչեսթեր Յունայթեդն ընդդեմ Տոտենհեմի

                  09.05.25

                  Կխաղաս, երբ Մոդրիչն ու Կրոսը ծերանան․ Գյուլերը պատմել է Անչելոտիի հետ զրույցի մասին

                  09.05.25

                  ԼՐԱՀՈՍ

                  Լռությունը խախտվեց․ Արաուխոն գրառում է արել Ինտերից կրած պարտությունից 2 օր անց

                  10:05 / 09.05.25

                  🎥 Բետիսի կամքն ավելի ամուր էր, քան Ֆիորենտինայինը․ ԿԼ-ի եզրափակիչում՝ Չելսի — Բետիս

                  01:44 / 09.05.25

                  🎥 Անգլիական եզրափակիչ Եվրոպա լիգայում․ Մանչեսթեր Յունայթեդն ընդդեմ Տոտենհեմի

                  00:56 / 09.05.25

                  Կխաղաս, երբ Մոդրիչն ու Կրոսը ծերանան․ Գյուլերը պատմել է Անչելոտիի հետ զրույցի մասին

                  00:10 / 09.05.25

                  Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

                  📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

                  23:33 / 08.05.25

                  Հայաստանի Մ-14 հավաքականը հաղթեց Ուզբեկստանին Զարգացման մրցաշարում

                  23:12 / 08.05.25

                  Սուպերհամակարգիչը որոշել է ՉԼ-ի եզրափակիչի հաղթողին

                  23:05 / 08.05.25

                  Ինտեր-Բարսելոնա խաղից հետո ՈւԵՖԱ-ում քննարկում են Մարչինյակի ճակատագիրը

                  22:40 / 08.05.25

                  📷 Չելսիի աստղ Քերն ու նրա հարսնացուն հայտարարել են երեխայի ծննդի մասին

                  22:15 / 08.05.25

                  Նա եկավ և վստահորեն սկսեց աշխատանքը․ Վիրջիլ վան Դայկը՝ Սլոթի մասին

                  21:45 / 08.05.25

                  Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը

                  21:20 / 08.05.25

                  Փարիզում անկարգություններից հետո ձերբակալվել է 43 երկրպագու

                  21:15 / 08.05.25

                  Լիվերպուլը գտել է Ալեքսանդեր-Առնոլդի փոխարինողին

                  20:35 / 08.05.25

                  ՀՊԼ․ Ապրիլի լավագույնները հայտնի են

                  20:20 / 08.05.25

                  Ինտերի երկրպագուի մոտ սրտի կանգ է գրանցվել Բարսելոնայի հետ խաղի ժամանակ

                  20:05 / 08.05.25

                  Բերեզովսկին նշել է, թե ով էր Ինտեր-Բարսելոնա խաղում լավագույնը

                  19:55 / 08.05.25

                  Հայաստանի բասկետբոլի հավաքականը կպայքարի Եվրոբասկետ 2029-ի ուղեգրի համար

                  19:35 / 08.05.25

                  Նրանք չէին ցանկանում, որ մենք հասնեինք եզրափակիչ. Գավի

                  19:20 / 08.05.25

                  Մեկը մյուսի հետ կապ չունի․ Թիկնիզյանի գործակալը մանրամասնում է

                  18:55 / 08.05.25

                  Դեվիդ Բեքհեմն ու Գարի Նևիլն անգլիական ակումբ են գնել

                  18:29 / 08.05.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Լիվերպուլ, նա-նա-նա-նա․․․ Բարև՝ 20․ Գլխավոր հերոսները, հաջողության գրավականը և ֆանտաստիկ մթնոլորտ Էնֆիլդում

                  21:45 / 28,04,25

                  Կարդալ ավելին

                  Հեքիաթը շարունակվում է․․․ Ռեքսհեմը դուրս եկավ Չեմպիոնշիփ, Ռայան Ռեյնոլդսի ակումբը յուրահատուկ ռեկորդ է գրանցել

                  23:41 / 26,04,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը հաղթել է շախմատի մրցաշարում՝ ստանալով 15000 ֆունտ մրցանակ

                  22:08 / 05.05.25

                  Կարդալ ավելին

                  OnlyFans-ի աստղին արգելել են մուտք գործել Նոթինգհեմի մարզադաշտ

                  15:45 / 02.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.