Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դիտմար Համանը, ով այժմ գերմանական հեռուստատեսության փորձագետ է, ենթադրել է, որ Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը շուտով կարող է հեռանալ ակումբից։
«Երբ տեսնում ես այս վերաբերմունքը մարդկանց նկատմամբ, պետք է ինքդ քեզ հարցնես՝ ուզու՞մ ես աշխատել այս ակումբում։ Կարծում եմ, որ չի կարելի բացառել, որ Տուխելը նույնպես շուտով հեռանա։ Բայց նա դա կանի իր կամքով»,- Համանի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Համանի գործընկեր Էրիկ Մեյերը հայտնել է, որ Տուխելը կարող է հեռանալ «Բավարիայից» այսօր՝ մայիսի 29-ին, Գերմանիայի առաջնությունում հաղթելուց երկու օր անց։
«Կարծում եմ, որ նա ակումբից կհեռանա երկուշաբթի»,- ասել է Մեյերը։
Շաբաթ օրը Հասան Սալիհամիջիչը և Օլիվեր Կանը հեռացվել էին «Բավարիայում» զբացեղրած իրենց պաշտոններից։