Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն գլխավորել է Լոնդոնի «Չելսին»: Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ըստ աղբյուրի՝ կողմերը բանավոր պայմանավորվել են 2 շաբաթ առաջ։ Նոր պայմանագրով արգենտինացին լոնդոնյան թիմը կգլխավորի մինչև 2026 թվականի հունիսը։
Մասնագետի վերջին ակումբը ՊՍԺ-ն էր, որից նա հեռացվեց 2022 թվականի հուլիսին։