Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» երկրորդ թիմերը դուրս են եկել Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի Առաջին դիվիզիոնի փլեյ-օֆֆ և միմյանց կհանդիպեն փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակչում։
Երկու խաղից բաղկացած դիմակայությունը կկայանա հունիսի 3-4-ին և 10-11-ին: Փլեյ-օֆֆի հաղթողը կնվաճի 2023/24 մրցաշրջանի Սեգունդայի ուղեգիր։
Մյուս կիսաեզրափակիչում հանդես կգան «Ռեալ Սոսյեդադի» և «Սելտայի» պահեստային թիմերը, ինչպես նաև «Ալկորկոնը», «Դեպորտիվոն», «Կաստելյոն» և «Էլդենսեն»:
Նշենք, որ Իսպանիայի ուժեղագույն երրորդ դիվիզիոնը բաղկացած է 2 ենթախմբերից։ Երկուական ակումբ ամեն ենթախմբից դուրս կգա Սեգունդա (Իսպանիայի երկրորդ դիվիզիոն)։