Նիդեռլանդացի պաշտպան Դեյլի Բլինդը մրցաշրջանի ավարտից հետո կլքի Մյունխենի «Բավարիան»:
Այս մասին հայտնում է Գերմանիայի չեմպիոնների մամուլի ծառայությունը։
Մյունխենյան ակումբը որոշել է չերկարաձգել պայմանագիրը 33-ամյա հոլանդացու հետ։ Գործող պայմանագրի ժամկետը լրանում է ընթացիկ տարվա հունիսի 30-ին։
Բլինդը միացավ «Բավարիային» հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ «Այաքսից»: Տուխելի գալով խաղացողը դադարեց խաղային պրակտիկա ստանալ։