Արգենտինայի հավաքականի հարձակվող Խուլիան Ալվարեսը կմնա ներկայիս ակումբում՝ «Մանչեսթեր Սիթիում»:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի կարծիքով՝ ոչ մի հնարավորություն չկա, որ 23-ամյա հարձակվողն ամռանը կլքի ակումբը։
Արգենտինացու ապագան ԶԼՄ-ներն ակտիվորեն կապում էին «Բավարիայի» հետ։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Ալվարեսը մյունխենյան թիմ պետք է տեղափոխվեր վարձավճարով։
Աղբյուրը, սակայն, հերքում է այս տեղեկությունը և նշում, որ «Մանչեսթեր Սիթին» և Ալվարեսը համակարծիք են հաջորդ մրցաշրջանում համագործակցությունը շարունակելու հարցում։ «Քաղաքաբնակները» աշխարհի չեմպիոնի հետ երկարաժամկետ պայմանագիր ունեն մինչև 2028 թվականը։