«Ինտերի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Մարիո Բալոտելին խոստովանել է, որ չգիտի, թե ում պետք է երկրպագի Չեմպիոնների լիգայի գալիք եզրափակչում:
«Եզրափակչին ներկա լինելու բազմաթիվ հրավերներ եմ ստացել։ Կարծում եմ՝ կնստեմ մարզադաշտի կենտրոնում՝ թյուրիմացություններից խուսափելու համար։
Սիրտս երկու մասի է բաժանվել, ավելի լավ է ոչինչ չասեմ։ Կցանկանայի, որ նրանք երկուսն էլ հաղթեն: Բայց դա անհնար է։
Գվարդիոլայի թիմը հիանալի ֆուտբոլ է ցուցադրում, բայց Ինձագիի թիմը նույնպես շատ արդյունավետ է գործում»,- մեջբերում է Բալոտելիին Football Italia-ն։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 10-ին։