«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է նախագահ Օլիվեր Կանի և մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչի հետ բաժանվելու մասին:
«Հասանն ու Օլիվերը զանգահարեցին ինձ մոտ 8 շաբաթ առաջ, համոզեցին ինձ, որ մենք պետք է դա անենք միասին: Ես էլ համոզեցի իմ օգնականներին։ Այս երկուսը մեծ դեր ունեցան նրանում, որ մենք սկսեցինք այս ճամփորդությունն ու մեզ վստահեցին: Այսպիսով, ես պետք է նախ դրա մասին մտածեմ։ Տոնելու փոխարեն մենք այլ քաղաքական խնդիր ունենք. շատ բան է կատարվում, և մենք պետք է դա մարսենք։ Մենք քաղաքական խնդիր ունենք ակումբում, որը ստվեր է գցում այս տիտղոսի վրա: Ընդ որում, սա այն մրցաշրջանը չէր, որից մենք կարող ենք գոհ լինել»,- Տուխելի խոսքերն է փոխանցում Bayern & Germany-ի Թվիթերի էջը։
Հիշեցնենք, որ «Բավարիան» 11-րդ անգամ անընդմեջ հաղթել է Գերմանիայի առաջնությունում։