ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն մեկնաբանել է թիմի չեմպիոնությունը. ՊՍԺ-ն պատմության մեջ 11-րդ անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն և ազգային առաջնությունում նվաճած տիտղոսների քանակով ռեկորդ սահմանել։
«Այո, կարծում եմ, որ արժանի եմ ՊՍԺ-ում երկրորդ մրցաշրջանին, քանի որ կարողացա շարունակել ընթացքը շատ դժվար պահերին: ՊՍԺ-ում աղետալի մրցաշրջանն այն է, երբ թիմը չեմպիոն չի դառնում, իսկ այդպիսի բան նախկինում եղել է: Այսօր մենք չեմպիոն ենք։ Այո, ես զգում եմ, որ արժանի եմ շարունակելու աշխատանքս թիմում»,- Գալտյեի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։
Այս մրցաշրջանում ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայից դուրս է մնացել 1/8 եզրափակիչում, ինչպես նաև չի կարողացել նվաճել Ֆրանսիայի գավաթը։
Հիշեցնենք, որ Գալտյեն ՊՍԺ-ն գլխավորել է 2022 թվականի հուլիսին։ Մասնագետի և ակումբի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը: