Սեգունդան ներկայացնող «Գրանադան» և «Լաս Պալմասը» 2022/23 մրցաշրջանի արդյունքներով վերադառնում են Լա լիգա:
«Գրանադայի» համար սա պատմության մեջ արդեն 7-րդ դեպքն է, որ թիմը վերադառնում է Լա լիգա։ Անցած 13 մրցաշրջանների ընթացքում ակումբը Լա Լիգայի ուղեգիր է նվաճել երեք անգամ (2010/11, 2018/19 և 2022/23), նաև 1968, 1966, 1957 և 1941 թվականներին:
2010 թվականից ի վեր, բացի «Գրանադայից», երեք անգամ Լա Լիգա են վերադարձել նաև «Ռայո Վալեկանոն» և «Ռեալ Վալյադոլիդը»։
Լա լիգայի երրորդ ուղեգրի համար փլեյ-օֆֆ փուլում կպայքարեն «Լևանտեն», «Ալավեսը», «Էյբարն» ու «Ալբասետեն»։