«Բավարիայի» ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերը կարիերայի ընթացքում 12-րդ անգամ նվաճել է Բունդեսլիգայի չեմպիոնի տիտղոսը։
Տիտղոսների քանակով Մյուլլերը մրցաշարի ռեկորդակիրն է՝ առաջ անցնելով Մանուել Նոյերից (11)։
Մրցաշրջանի ընթացքում հաղորդվում էր, որ Մյուլլերը մտածում է «Բավարիայից» հեռանալու մասին՝ քիչ խաղաժամանակ ստանալու պատճառով: Ավելի ուշ ինքը՝ Մյուլլերը, հերքել է այս լուրերը։
2022/23 մրցաշրջանում Մյուլերը Բունդեսլիգայի 27 խաղում դարձել է 7 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։