«Բավարիան» շաբաթ օրը Բունդեսլիգայի վերջին տուրում արտագնա հաղթանակ տարավ «Քյոլնի» նկատմամբ (2:1) և իր պատմության մեջ 33-րդ անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն։
Opta-ի փոխանցմամբ՝ մյունխենցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը դարձել է Բունդեսլիգայի պատմության երկրորդ մարզիչը, որը թիմին հասցրել է չեմպիոնության՝ գլխավորելով այն մրցաշրջանի երկրորդ հատվածում։
Նախկինում դա հաջողվել էր միայն Ֆրանց Բեկենբաուերին, որը 1993/94 մրցաշրջանում «Բավարիայի» ղեկին փոխարինել էր Էրիխ Ռիբեքին և չեմպիոնության հասցրել մյունխենցիներին։
Հիշեցնենք, որ Տուխելը «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել էր 2023 թվականի մարտի 24-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Յուլիան Նագելսմանին։