Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ռոդրիգոն մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի՝ «Սևիլիայի» դեմ խաղի վերջնամասում (2:1) գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի՝ իրեն փոխարինելու որոշումը։ Այս հանդիպմանը բրազիլացին դուբլի է ձևակերպել։
«Ես մի փոքր զայրացած էի Անչելոտիի վրա, քանի որ ցանկանում էի ևս մեկ գոլ խփել, ցանկանում էի հեթ-տրիկ անել, բայց ամեն ինչ կարգին է, նա ինձ ասաց, որ այսպես մենք կհաղթենք»,- Ռոդրիգոյի խոսքերն է փոխանցում DAZN-ը։
Մադրիդյան ակումբը Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ 37 խաղից հետո վաստակելով 77 միավոր։ «Սևիլիան» 49 միավորով 10-րդ տեղում է: