Անգլիայի հավաքականի և «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը կարող է տեղափոխվել «Արսենալ»:
Ինչպես հայտնում է Mirror-ը, լոնդոնյան ակումբը համաձայնել է վճարել «Վեսթ Հեմի» պահանջած գումարը։ «Արսենալը» կվճարի 100 միլիոն ֆունտ (115 միլիոն եվրո) ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Ինքը՝ խաղացողը, համաձայնել է տրանսֆերին, սակայն բանակցությունները դեռ շարունակվում են։
Եթե գործարքը հաջողությամբ ավարտվի, «Արսենալը» կգերազանցի իր տրանսֆերային ռեկորդը․ 2019 թվականին ակումբը 72 միլիոն ֆունտ է վճարել «Լիլի» հարձակվող Նիկոլա Պեպեի տրանսֆերի համար։