«Ալ Նասրը» Սաուդյան Արաբիայի առաջնության 29-րդ տուրի խաղում չկարողացավ հաղթել «Ալ-Իթիֆակին» և կորցրեց չեմպիոն դառնալու հնարավորությունը։
Մայիսի 27-ին «Ալ Նասրն» արտագնա խաղում ոչ-ոքի՝ խաղաց՝ 1-1 հաշվով։
Մրցակցի ֆուտբոլիստ Յուսուֆ Նիակատեի գոլին հյուրերը պատասխանեցին Լուիս Գուստավոյի դիպուկ հարվածով։
«Ալ Նասրը» կորցրեց չեմպիոն դառնալու հնարավորությունը․ Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի ավարտից մեկ տուր առաջ առաջատար «Ալ Իթիհադից» տարբերությունը 5 միավոր է։