«Լութոնը» ապահովել է իր տեղը Անգլիայի Պրեմիեր-լիգայում՝ Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆի եզրափակչում հաղթելով «Քովենթրիին»։
2013/2014 մրցաշրջանում «Լութոնը» հանդես է եկել Անգլիայի հինգերորդ դիվիզիոնում։ Այդ մրցաշրջանում թիմը գրավել է առաջին տեղը և դուրս եկել Երկրորդ լիգա։ «Լութոնը» 2018 թվականին բարձրացել է Առաջին լիգա և առաջին իսկ տարում չեմպիոն դարձել։
«Քովենթրիի» հետ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։ 23-րդ րոպեին «Լութոնի» կիսապաշտպան Ջորդան Քլարկի գոլին 66-րդ րոպեին իր դիպուկ հարվածով պատասխանել է «Քովենթրիի» կիսապաշտպան Գուստավո Համերը։
Խաղի լրացուցիչ ժամակում գոլեր չեն գրանցվել, և խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ, որտեղ ավելի հաջողակ են գտնվել «Լութոնի» ֆուտբոլիստները (6:5):
Այսպիսով, հաջորդ մրցաշրջանում թիմը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Պրեմիեր լիգային։