«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գոհ է իր թիմի ցուցադրած խաղից «Սևիլիայի» դեմ խաղում (2-1).
«Մենք ցանկանում ենք լավ ավարտել մրցաշրջանը։ Մեզ այժմ լավագույն ֆուտբոլ ցուցադրելու մոտիվացիա գտնելը գրեթե անհնար է, բայց մենք դեռ կարող ենք լավ խաղալ։
Հանդիպման ընթացքում աստիճանաբար թիմը վստահություն ձեռք բերեց և տիրեց գնդակին: Ինձ դուր եկավ մեր խաղը։
2022 թվականի Աշխարհի առաջնությունից հետո Ռոդրիգոն առաջատար դեր է խաղում, նա բազմիցս եղել է որոշիչ գործոն։ Նա ունի վարպետության ակնառու մակարդակ: Նա կարող է խաղալ հարձակման ցանկացած դիրքում։ Նրա համար ավելի դժվար է կենտրոնում խաղալը, սակայն այս գոտում հակագրոհների ժամանակ նա ավելի վտանգավոր է, քան եզրում»,- մեջբերում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչին Marca-ն։