«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը խոստովանել է, որ հասկանում է այն մարդկանց, ովքեր 2022/2023 մրցաշրջանի ավարտին մյունխենցիների հաղթանակը Բունդեսլիգայում կարող են արժանի չհամարել։
«Այսպիսի առաջնություն ապրելն անհավանական բան է, փշաքաղվում եմ։ Մենք պարտվում էինք, բայց հետո Ջամալ Մուսիալային հաջողվեց գոլ խփել: Ի՞նչ ասեմ… Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են գերմանական ֆուտբոլով, հաստատ իրենց սրտում կզգան, որ մենք արժանի չէինք տիտղոսին, և ես դա հասկանում եմ։ Բայց ամեն դեպքում, սա անհավանական պահ է»,- Մյուլլերի խոսքերն է մեջբերում Eurosport.de-ն։
Բունդեսլիգայի վերջին՝ 34-րդ տուրի հանդիպումների արդյունքներով «Բավարիան» նվաճեց առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Թոմաս Տուխելի թիմը հյուրընկալվելիս հաղթեց «Քյոլնին» (2:1), իսկ Դորտմունդի «Բորուսիան» ոչ-ոքի խաղաց «Մայնցի» հետ (2:2):