Մայիսի 27-ին «Բավարիան» ապահովեց չեմպիոնությունը Գերմանիայի առաջնությունում՝ Բունդեսլիգայի վերջին տուրից հետո գոլերի ավելի տարբերությամբ շրջանցելով Դորտմունդի «Բորուսիային»։
Պորտուգալացի պաշտպան Ժոաո Կանսելուն 2022/23 մրցաշրջանում նվաճեց միանգամից երկու լիգաների չեմպիոնի տիտղոս։
Մրցաշրջանի առաջին հատվածում նա խաղում էր «Մանչեսթեր Սիթիի» կազմում, որը ժամանակից շուտ ապահովեց Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը։ Քաղաքաբնակների կազմում Կանսելուն Պրեմիեր լիգայի 17 հանդիպման է մասնակցել, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հունվարի 31-ին ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա», Բունդեսլիգայում նա անցկացրել է 15 հանդիպում, դարձել 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։