Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Տերզիչը խոսել է Գերմանիայի առաջնությունում հաղթելու հնարավորությունից հետո։
«Դժվար է ճիշտ բառեր գտնելը։ Մենք մեզ լրիվ դատարկ ենք զգում, քանի որ գիտակցում ենք, որ հնարավորություն ունեինք:
Այս էներգիան զգացվում էր մարզադաշտում, քաղաքում, մենք շատ էինք ուզում չեմպիոն դառնալ։ Մենք շատ մոտ էինք, մեզ մեկ գոլ էր պակասում։ Հանդիպումից առաջ գիտեինք, որ չեմպիոնությանը 90 րոպե է մնացել, լավ էինք պատրաստվել խաղին։ Բայց սա ֆուտբոլ է, այն խաղը, որը մենք սիրում ենք մանկուց։
Մենք փորձեցինք և ամեն ինչ տվեցինք։ Ափսոս, որ դա բավարար չէր: Հանդիպումից առաջ մեզ չեմպիոնությունից 90 րոպե էր բաժանում, իսկ հիմա՝ նորից 34 տուր։ Վաղը մենք նորից կսկսենք աշխատել»,- Տերզիչի խոսքերն է մեջբերում ESPN-ը։