Այսօր՝ մայիսի 27-ին, կայացան Պորտուգալիայի առաջնության եզրափակիչ՝ 34-րդ տուրի հանդիպումները։
«Բենֆիկան» 3-0 հաշվով հաղթեց «Սանտա Կլարային» և նվաճեց առաջնության չեմպիոնի տիտղոսը:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Պորտուն» նույն հաշվով հաղթեց «Վիտորիա Գիմարեշին»: Մրցաշրջանի վերջում «Բենֆիկան» վաստակեց 87 միավոր։ «Պորտուն» վաստակել է 85 միավոր և զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։
Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Բրագան», իսկ «Սպորտինգը» 4-րդն է։
«Բենֆիկան» 2018/2019 մրցաշրջանից հետո առաջին անգամ է նվաճել չեմպիոնի տիտղոսը։ Նշենք, որ «արծիվներն» այդ մրցաշրջանում ևս վաստակել էին 87 միավոր, իսկ «Պորտուն» 85 միավորով զբաղեցրել էր երկրորդ տեղը: