Մարկո Ռոյսը չի կարողացել զսպել արցունքները Գերմանիայի առաջնությունում չեմպիոն դառնալու հնարավորությունը բաց թողնելուց հետո։
Բունդեսլիգայի վերջին տուրից առաջ Դորտմունդի «Բորուսիան» առաջատարն էր առաջնությունում, սակայն «Մայնցի» հետ ոչ-ոքիի (2-2) և «Բավարիայի»՝ «Քյոլնի» նկատմամբ տարած հաղթանակի (2-1) պատճառով բաց թողեց տիտղոսը, որը նվաճեց մյունխենյան ակումբը։
Հանդիպումից հետո դորտմունդցիների ավագը սկսել է լաց լինել՝ նստելով խոտածածկին։ Ռոյսը Բունդեսլիգայում անցկացրել է 14 մրցաշրջան, որից 11-ը անցկացրել է Դորտմունդում։
Նա իր կարիերայի ընթացքում երբեք չի դարձել Գերմանիայի չեմպիոն։