Լեհաստանի առաջնության վերջին տուրի շրջանակում «Պոգոնը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ռադոմիակին»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի խոշոր՝ 4-0 հաշվով հաղթանակով։
«Պոգոնի» կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը՝ փոխարինման դուրս գալով 65-րդ րոպեին։
Նշենք, որ առաջնությունում «Պոգոնը» 60 միավորով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։