Այսօր Գերմանիայի առաջնությունն ավարտվեց դրամատիկ վերջաբանով․ «Բավարիան» նվաճեց հերթական չեմպիոնությունը, իսկ Դորտմունդի «Բորուսիան» հերթական հիասթափությունը պարգևեց երկրպագուներին։
Հայտնի են նաև առաջնության լավագույն ռմբարկուները։ Առաջին տեղը կիսել են «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն և «Վերդերի» հարձակվող Նիկլաս Ֆուլկրուգը։ Երկու ֆուտբոլիստներն էլ իրենց ակտիվում ունեն 16-ական գոլ:
Երկրորդ հորիզոնականը կրկին կիսել են երկու խաղացող։ Այն կիսում են Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին և «Ֆրայբուրգի» հարձակվող Վինչենցո Գրիֆոն: Երկուսն էլ ունեն 15-ական գոլ իրենց ակտիվում։
Երրորդ տեղում 14 գոլով Մյունխենի «Բավարիայի» ներկայացուցիչ Սերժ Գնաբրին է: