«Բավարիան» պաշտոնապես հայտարարել է գործադիր տնօրեն Օլիվեր Կանի և մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչի հրաժարականի մասին։
«Բավարիայի» հայտարարությունը հրապարակվել է ակումբի պաշտոնական կայքում Գերմանիայի առաջնությունում «Բավարիայի» հաղթանակից անմիջապես հետո։
Այսօր՝ մայիսի 27-ին, «Բավարիան» Բունդեսլիգայի վերջին տուրում հյուրընկալվելիս հաղթեց «Քյոլնին» (2:1) և իր պատմության մեջ 33-րդ անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն։
Յան-Քրիստիան Դրիսենը «Բավարիայի» նոր գործադիր տնօրենն է։ Թե ով կփոխարինի Սալիհամիջիչին, կհայտարարվի ավելի ուշ: