Մյունխենի «Բավարիայի» նախագահ Օլիվեր Կանը և մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Այս մասին հայտնում է Kicker-ը։
Կանին կփոխարինի 55-ամյա Յան-Քրիստիան Դրիսենը, որը «Բավարիայում» զբաղեցնում էր ֆինանսական տնօրենի պաշտոնը։ Սալիհամիջիչին փոխարինողի անունը դեռ հայտնի չէ։
Ընթացիկ մրցաշրջանի վերջում «Բավարիան» նվաճեց Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը՝ վերջին տուրում հաղթելով «Քյոլնին» 2:1 հաշվով։ Զուգահեռաբար ընթացող խաղում Դորտմունդի «Բորուսիան» տանը ոչ-ոքի խաղաց «Մայնցի» հետ (2:2) և մրցաշրջանն ավարտեց երկրորդ տեղում՝ լրացուցիչ ցուցանիշներով զիջելով «Բավարիային»։
Գերմանիայի գավաթի խաղարկությունում «Բավարիան» քառորդ եզրափակչում պարտվեց «Ֆրայբուրգին» (1:2), իսկ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում պարտվեց «Մանչեսթեր Սիթիին» (0:3, 1:1):