Բեռլինի «Յունիոնը» սեփական հարկի տակ հաղթեց «Վերդերին» (1-0) և նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր: Նշենք, որ իր 116 տարվա պատմության մեջ բեռլինյան ակումբն առաջին անգամ հանդես կգա Չեմպիոնների լիգայում։
«Ֆրայբուրգը» հաջորդ մրցաշրջանում կներկայացնի Բունդեսլիգան Եվրոպա լիգայում։ Քրիստիան Շտրայխի թիմն այսօր եզրափակիչ տուրում պարտվեց «Այնտրախտին» (1:2) և մնաց հինգերորդ տեղում:
Ակումբը ԵԼ-ում կխաղա երկրորդ անգամ անընդմեջ։ 2022/23 մրցաշրջանում թիմը դուրս եկավ խմբից և 1/8 եզրափակչում պարտվեց «Յուվենտուսին»։
«Բայերը», որը զբաղեցրել է 6-րդ տեղը, կմասնակցի Կոնֆերենցիաների լիգային։ Բունդեսլիգայի վերջին տուրում թիմը պարտվեց «Բոխումին» (0-3)։
Եվրագավաթային ևս մեկ ուղեգիր կարող է նվաճել «Այնտրախտը», եթե Գերմանիայի գավաթի եզրափակչում հաղթի «Լայպցիգին»։