«Չելսիի» կանանց ֆուտբոլային ակումբը չորրորդ անգամ անընդմեջ նվաճեց Անգլիայի Սուպեր լիգայի չեմպիոնի տիտղոսը։
Սուպեր լիգայի եզրափակիչ տուրում «Չելսին» արտագնա խաղում 3-0 հաշվով հաղթեց «Ռեդինգին»:
Առաջնությունում երկրորդ տեղը զբաղեցրեց «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ լավագույն եռյակը եզրափակեց «Արսենալը»։
«Ռեդինգը» զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի վերջին տեղը և հաջորդ տարի հանդես կգա Չեմպիոնշիփում։