«Բավարիան» Բունդեսլիգայի այս մրցաշրջանի վերջին տուրում մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Քյոլնին» և դարձավ 2022/23 մրցաշրջանի չեմպիոն։
Վերջին տուրից առաջ «Բորուսիան» երկու միավորի առավելություն ուներ մյունխենյան թիմի նկատմամբ, բայց չեմպիոն դառնալու հնարավորությունը բաց թողեց՝ սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Մայնցի» հետ 2-2 հաշվով։
Արդյունքում թիմերը մրցաշրջանն ավարտեցին վաստակած 71-ական միավորով։ Լրացուցիչ ցուցանիշներով մյունխենյան ակումբը դարձավ Գերմանիայի չեմպիոն (խփած և բաց թողած գոլերի լավագույն տարբերությամբ)։
Ի դեպ, «Բավարիան» 11-րդ մրցաշրջանն անընդմեջ դառնում է Բունդեսլիգայի հաղթող։