ՌՊԼ-ի 29-րդ տուրի շրջանակում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ կընդունի Մոսկվայի ԲԿՄԱ-ին։
Տանտերերի մեկնարկային կազմում են Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստ՝ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը և պաշտպան Գեորգի Հարությունյանը։ Հանդիպումը կմեկնարկի 20։00-ին։