«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
Հոլանդը մրցանակի դափնեկիր է դարձել երկրպագուների, Պրեմիեր լիգայի թիմերի ավագների և ֆուտբոլային փորձագետների քվեների հիման վրա։
Նորվեգացին առաջ է անցել Քևին Դե Բրույնեից (Մանչեսթեր Սիթի), Հարի Քեյնից (Տոտենհեմ), Մարտին Էդեգորից, Բուկայո Սակայից (երկուսն էլ՝ Արսենալ), Մարկուս Ռեշֆորդից (Մանչեսթեր Յունայթեդ) և Կիրան Տրիպյեից (Նյուքասլ):
Այս մրցաշրջանում 22-ամյա Հոլանդը Պրեմիեր լիգայում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով մեկ մրցաշրջանի համար ռեկորդային 36 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: