«Բավարիան» բանակցություններ է վարում Ալֆոնսո Դեյվիսի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենցիները ցանկանում են որքան հնարավոր է շուտ նոր պայմանագիր կնքել։
Կանադայի հավաքականի խաղացողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Մադրիդի «Ռեալը», սակայն մադրիդցիների կողմից կոնկրետ բանակցություններ չեն եղել։