«Չելսիի» դարպասապահ Էդուարդ Մենդին կարող է հեռանալ ակումբից, հայտնում է 90min-ը:
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը հույս ունի վաճառել իր դարպասապահներից մեկին։
31-ամյա սենեգալցին մրցաշրջանում անցկացրել է 12 հանդիպում «Չելսիի» կազմում՝ բաց թողնելով 17 գոլ և մեկ անգամ անառիկ պահելով դարպասը։