Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հաստատեց այն լուրերը, որ նա կարող էր գլխավորել «Բարսելոնան» և կիսել է իր կարծիքը կիսապաշտպան Ֆրանկի դե Յոնգի մասին:
«Այո, նրանք զանգահարեցին ինձ մի քանի շաբաթ առաջ: Ես մերժեցի «Բարսելոնային», քանի որ աշխատում եմ Նիդերլանդների ազգային հավաքականի հետ: Լավ ժամանակ չէր հավաքականը լքելու համար:
Ինչ վերաբերում է դե Յոնգին, ապա դրականն այն է, որ Ֆրենկին խաղում է շատ հանդիպումներում, բայց խաղում է որ այն դիրքում, որին սովոր է: Նա այս դիրքում չի խաղացել ո՛չ «Այաքսում», ո՛չ էլ ազգային հավաքականում, բայց դա մարզչի որոշումն է:
Նա շատ երիտասարդ է և նոր բաներ է սովորում, բայց մեր թիմում նա այլ կերպ է խաղում»,- մեջբերում է Կումանին Marca-ն: