Մայիսի 24-ին Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Ռայո Վալյեկանոյին» Լա Լիգայի 36-րդ տուրի խաղում:
Հանդիպման առաջին գոլը հեղինակել է մադրիդյան թիմի հարձակվող Կարիմ Բենզեման՝ աչքի ընկնելով հանդիպման 31-րդ րոպեին: 10-րդ րոպեից հարձակվողն ակնհայտորեն սկսել է դժվարությամբ քայլել, բայց փոխարինում չի խնդրել՝ Լա Լիգայի ռմբարկուների ցանկում Ռոբերտ Լևանդովսկուն հասնելու հույսով: Ենթադրվում էր, որ ֆրանսիացու մոտ կարող է մկանային վնասվածք լինել, բայց իրականում Կարիմը վնասել է աջ ոտնաթաթը:
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես են Բենզեմայի ոտքը վիրակապում խաղից հետո: Marca-ն հայտնում է, որ Բենզեմայի ոտքին 5 կար են դրել: