Այս օրերին Արգենտինայում ընթանում է 2023 թվականի ՖԻՖԱ-ի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը, որտեղ 24 թիմեր բաժանված են վեց խմբերի (A-F):
Յուրաքանչյուր խմբի լավագույն երկու թիմերը, ինչպես նաև երրորդ տեղը զբաղեցրած չորս լավագույն թիմերը դուրս կգան փլեյ-օֆֆ: Մրցաշարը կանցկացվի մայիսի 20-ից հունիսի 11-ը:
Վեցերորդ խաղային օրվա հանդիպումների ժամանակացույցը.
մայիսի 25, հինգշաբթի
F խումբ (2-րդ տուր)` Ֆրանսիա — Գամբիա` 22:00
E խումբ (2-րդ տուր)` Ուրուգվայ — Անգլիա` 22:00
մայիսի 26, ուրբաթ
F խումբ (2-րդ տուր)` Հարավային Կորեա — Հոնդուրաս` 01:00
E խումբ (2-րդ տուր)` Իրան — Թունիս` 01:00
Եզրափակիչ հանդիպումը կկայանա հունիսի 11-ին։ Աշխարհի գործող չեմպիոնը Ուկրաինայի երիտասարդական հավաքականն է, որը Մրցաշարում հաղթել է 2019թ:
Աշխարհի 2021 թվականի առաջնությունը չի կայացել կորոնավիրուսի համավարակի պատճառով։