«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան բացատրել է, թե ինչու «զինագործները» չկարողացան նվաճել Պրեմիեր լիգայի տիտղոսն այս մրցաշրջանում։
«Երբ դու հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթելիս ես լինում «Լիվերպուլին», բայց 90-րդ րոպեին խաղն ավարտվում է ոչ-ոքի հաշվով, իսկ հետո «Վեսթ Հեմի» հետ խաղի մեկնարկից 20 րոպե անց հաղթում ես 2:0 հաշվով՝ գերակշռելով խաղադաշտում, իսկ հետո բաց ես թողնում 11 մետրանոցը…պետք է հաղթել այս հանդիպումները:
Այնուհետև դու մրցում ես «Սաութհեմփթոնի» հետ և պարզապես երկու գոլ ես բաց թողնում: Մենք կարող էինք վերջում հաղթել, բայց ոչ-ոքի խաղացինք 3-3 հաշվով: Այսպիսով, «Սիթիի» դեմ հաջորդ հանդիպումը որոշիչ էր:
Անկեղծ ասած, նրանք մեզանից շատ ավելի լավն էին։ «Ռեալի» հետ խաղում նրանք այլ մակարդակի բարձրացան, և երբ նրանք այդպես են խաղում, պարզապես «վայ»: Մենք չկարողացանք հասնել նրանց: Դա հոգեբանական առումով շատ թանկ արժեցավ մեզ համար։
Եթե հետ նայենք, նույնիսկ եթե մենք հաղթեինք «Լիվերպուլին», «Վեսթ Հեմին» և «Սաութհեմփթոնին», մենք, միևնույն է, կարող էինք երկրորդ տեղում լինել:
Պետք է հաղթել նրանց, քանի որ այդպես մենք կունենայինք 6 միավոր ավելի, իսկ Սիթին՝ վեցով պակաս»,- Արտետայի խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։