Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Սեբաստյան Ալլերը խոսել է իր՝ Մյունխենի «Բավարիա» հնարավոր տեղափոխության մասին՝ նշելով, որ դա իրեն չի հետաքրքրում:
«Բավարիան» հարձակվո՞ղ է փնտրում. ես հետաքրքրված չեմ այդ ակումբ տեղափոխությամբ։ Ցանկանում եմ նվաճել չեմպիոնական տիտղոսը «Բորուսիայի» հետ»,- Ալերի խոսքերն է մեջբերում Sport Bild-ը։
Այս մրցաշրջանում 28-ամյա Ալերը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ այդ խաղերում դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Գերմանիայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Բորուսիան» 70 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։ «Բավարիան» երկրորդ տեղում է՝ դորտմունդյան թիմին զիջելով երկու միավորով: