«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստ է գլխավորել «Պարի Սեն Ժերմենը»։ Այս մասին հայտնում է L’Equipe հրատարակությունը։
Աղբյուրի համաձայն՝ պորտուգալացի մասնագետը պատրաստ է հաջորդ մրցաշրջանում աշխատանքի անցնել փարիզյան թիմի հետ, եթե պաշտոնական առաջարկ ստանա ակումբից։
60-ամյա Մոուրինյոն «Ռոմայում» աշխատում է 2021 թվականի հուլիսից։ Նախորդ մրցաշրջանում մասնագետը հռոմեական ակումբի հետ հաղթել է Կոնֆերանցիաների Լիգայում։ Այս տարի «Ռոման» Մոուրինյոյի հետ դուրս է եկել Եվրոպայի լիգայի եզրափակիչ, որտեղ կխաղա իսպանական «Սևիլիայի» հետ։ Պորտուգալացի մարզչի պայմանագիրն իտալական թիմի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։
ՊՍԺ-ի ներկայիս գլխավոր մարզիչն է Քրիստոֆ Գալտիեն, որն իր նորամուտի մրցաշրջանն է անցկացնում ֆրանսիական ակումբի ղեկին: Նրա գլխավորությամբ փարիզցիները դուրս են մնացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից։