«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է թիմի հաղթանակը Իտալիայի գավաթի եզրափակչի «Ֆիորենտինայի» դեմ խաղում։
«Ես երջանիկ եմ, որովհետև մենք նվաճեցինք գավաթը։ Մենք շատ էինք ցանկանում հաղթել այս մրցաշարում, որպեսզի հաստատենք անցյալ մրցաշրջանում ունեցած հաջողությունը: «Ֆիորենտինան» ուժեղ մրցակից է, այն մեզ շատ խնդիրներ տվեց։ Բացի այդ, վատ սկսեցինք, սխալ վերաբերմունք ունեինք, ինչը մեզ մոտ ընդհանրապես շատ հազվադեպ է լինում։ Այդուհանդերձ, տղաներն ամեն ինչ ճիշտ արեցին, մնացին խաղի մեջ, իսկ հետո փոխեցին հանդիպման ընթացքը։
Մեզ առջեւում սպասում են Ա Սերիայի վերջին երկու խաղերը, իսկ հետո՝ Ստամբուլը։ Հիանալի մրցաշրջան է, մենք այն կվայելենք մինչև վերջ»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն՝ հղում անելով Mediaset-ին:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը՝ մայիսի 24-ին, Հռոմում «Ինտերը» կամային հաղթանակ տարավ «Ֆիորենտինայի» հետ Իտալիայի գավաթի եզրափակիչ խաղում (2:1):