«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Զերբին մեկնաբանել է թիմի մուտքը Եվրագավաթներ. «Մանչեսթեր Սիթիի» հետ ոչ-ոքին (1:1) երաշխավորեց տեղը լավագույն վեցնյակում։
«Սա ֆանտաստիկ պահ է, մենք անհավանական նպատակի ենք հասել «Բրայթոնի», խաղացողների և ղեկավարների համար: Մենք շատ, շատ ուրախ ենք։ Կարծում եմ՝ «Մանչեսթեր Սիթին» աշխարհի լավագույն թիմն է։ Մեզ համար շատ դժվար խաղ էր։ Մենք արժանի ենք այս միավորին: Մենք արժանի ենք Եվրոպայի լիգային»,- դե Զերբիի խոսքերն է մեջբերում BBC-ն։
«Մանչեսթեր Սիթին» ժամանակից շուտ հաղթեց Պրեմիեր լիգան։ «Քաղաքացիները» 89 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: «Բրայթոնը» 62 միավորով 6-րդ տեղում է։