«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդն արձագանքել է լոնդոնյան ակումբի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգի անհաջողությանը Անգլիայի հավաքականում։
«Ես չգիտեմ Ռահիմի և Գարեթ Սաութգեյթի խոսակցությունների ճշգրիտ մանրամասները: Ես միայն գիտեմ, որ Սթերլինգը բարձր մակարդակի խաղացող է, ով երկար ժամանակ խաղացել է Անգլիայում: Երկար տարիներ Անգլիայի հավաքականում խաղալու իմ անձնական հիշողությունից ես գիտեմ, որ երբեմն մրցաշրջանի ավարտի այս հանդիպումները փորձություն են այն մարդկանց համար, ովքեր մեկ տարվա ընթացքում շատ խաղեր են անցկացրել, այնպես որ, եթե խոսակցություն է եղել մարզչի հետ, ապա ես վստահ եմ, որ նրանք կգտնեն ճիշտ լուծում, որը լավագույնը կլինի ինչպես Անգլիայի, այնպես էլ Ռահիմի համար»,- ասել է Լեմպարդը մամուլի ասուլիսի ժամանակ։
Հունիսի կեսերին Անգլիայի հավաքականին սպասվում է երկու ընկերական հանդիպում՝ Մալթայի և Մակեդոնիայի հետ։