«Մանչեսթեր Յունայթեդը» հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագի գլխավորությամբ մտադիր է պայքարել «Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթին ձեռք բերելու համար։ «Կարմիր սատանաները» պատրաստ են «կապտանռնագույններին» առաջարկել 55 մլն ֆունտ (մոտ 63 մլն եվրո), հայտնում է Daily Mail-ը:
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը, ով վնասվածքի պատճառով բաց թողեց մրցաշրջանի վերջին շաբաթները, Էրիկ Տեն Հագի գլխավոր նպատակն է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում :«
Չելսիի» նոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Մաունթի տաղանդի մեծ երկրպագու է և հասկացրել է, որ կնախընտրեր, որ Մեյսոնը նոր պայմանագիր կնքեր «կապույտների» հետ: