Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է «Բրենթֆորդի» հարձակվող Այվան Թոնիի որակազրկման մասին։
«Ինձ անհանգստացնում է, որ մենք չենք մտածում մարդկանց մարդկանց մասին։ Ինձ դուր չի գալիս ինչ-որ մեկին որակազրկելու գաղափարը, որպեսզի նա ֆուտբոլային հանրության մաս չլինի։ Չեմ կարծում, թե վերականգնողական լավագույն ծրագրերն այդպես են աշխատում»,- Սաութգեյթի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Մայիսին 27-ամյա հարձակվողը 8 ամսով որակազրկվել էր սպորտային խաղադրույքների համար։ Անգլիացին 2017 թվականի փետրվարից 2021 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում 232 խախտում է թույլ տվել։
Մարտին Թոնին իր նորամուտն է նշել Անգլիայի հավաքականի կազմում՝ Ուկրաինայի դեմ խաղում (2:0):