«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատասխանել է այն հարցին, թե արդյոք իր թիմը հետաքրքրվա՞ծ է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ծառայություններով։
«Ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել «Մանչեսթեր Յունայթեդի»՝ Նեյմարի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը: Երբ մենք նորություններ ունենանք, ապա կպատմենք ձեզ այդ մասին»,- մարզչի խոսքն է մեջբերել Football Daily-ն։
Ավելի վաղ ֆրանսիական լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն սկսել է բանակցությունները Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ։ «Կարմիր սատանաները» ցանկանում են վարձակալել բրազիլացի հարձակվողին, սակայն ՊՍԺ-ն մտադիր է ֆուտբոլիստի լրիվ տրանսֆերը վաճառել։